Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:23 04-04-2025

Apple-ի սարքերը կթանկանան, Էլթոն Ջոնի հիմնադրամն «անցանկալի» է, Թրամփն արգելում է․ Միջազգային մամուլ

1. Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել այն կղզիների վրա, որտեղ ապրում են միայն պինգվիններ։ Թե ինչ նպատակ է հետապնդում այս մաքսային որոշումը, դեռևս հստակ չէ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

2. Ռուսաստանում «անցանկալի» են ճանաչել Էլթոն Ջոնի կազմակերպությունները։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Elton John AIDS Foundation» հիմնադրամը «կենտրոնացած է ոչ ավանդական սեռական հարաբերությունների, արևմտյան ընտանիքի մոդելների և սեռի փոփոխության քարոզչության վրա»։ Այս մասին գրում է RBK-ն։

3. Apple-ի բոլոր տեխնոլոգիական սարքերը կտրուկ կթանկանան Թրամփի նոր մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին գրում է Reuters-ը։

4. Գերմանական Porsche ընկերությունը ցանկանում է վերադառնալ ռազմական արտադրության՝ տանկերի և զենքի արտադրության ոլորտ։ Ընկերության ղեկավարությունը ուսումնասիրում է Volkswagen-ի փորձը՝ հաջող կերպով ռազմական շուկա մուտք գործելու համար։ Այս մասին գրում է Expert-ը։

5.Բիանկա Սենսորին հեռացել է Քանյե Ուեսթից, ռեփերը խոսում է այդ մասին իր նոր երգում։ Քանյե Ուեսթը հայտարարել է, որ պաատճառն իր սկանդալային հայտարարություններն են, որոնք հետագայում աղջկա մոտ հանգեցրել են հոգեբանական լուրջ խնդիրների։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։

6. Ռուսաստանում ցանկանում են մտցնել հարսանիքի համար նախատեսված հարկային արտոնություն, որի համաձայն՝ ամուսնացող զույգերը կարող են ներկայացնել
իրենց հարսանիքի վրա ծախսած գումարները և այդ ծախսերի մի մասը մինչև 3000 դոլարի սահմանում կվերադարձվի նրանց՝ որպես հարկային արտոնություն։ Այս մասին գրում է Ria-ն։

7. Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա գնացքը կունենա 3,000 դոլար արժողությամբ տոմսերով վագոն, որտեղ կլինի հարմարավետ մահճակալ, անհատական լոգարան, ինչպես նաև բազմոցներով սենյակ և ընդհանուր մեծ տարածք՝ սեղանով, բազմոցներով և աթոռներով։ Այս մասին գրում է DP-ն։

8. Ռուսաստանում խորհրդարանը զրկել է մանդատից երկու տարի աշխատանքի չայցելած պատգամավորին։ Պարզ է դարձել, որ Նապսոն արդեն շուրջ երկու տարի բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին գրում է URA News-ը։

9. Չինաստանում պաշտոնապես թույլատրվել են անօդաչու թռչող տաքսիների գործարկումը։ 2 ընկերություններ առաջին անգամ ստացան թույլտվություն՝ անօդաչու թռչող տրանսպորտային միջոցները տաքսիների համար կոմերցիոն օգտագործելը։ Այս մասին գրում է NDTV-ն։

10. Թրամփը կառավարության անձնակազմին արգելել է սիրային հարաբերություններ ունենալ չինացիների հետ։ Միակ բացառությունը կլինի այն, երբ այդ հարաբերությունները սկսել են մինչ այս որոշումը։ Այս մասին գրում է AP News-ը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին