copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 03-04-2025

Բնակարան, հողամաս, մեքենաներ, 8 մլն կանխիկ, 6 մլն եկամուտ․ Սիսիանի համայնքապետի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News–ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ 2024-ի հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին` իրեն չենթարկվելու համար: Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին:

Որպես անշարժ գույք՝ Առաքելյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Սիսիանում, որը նա նվիրատվություն է ստացել 2022 թվականի օգոստոսի 31–ին։ 2023 թվականի մարտի 17–ին նա բնակարան է ձեռք բերել Երևանի Ավան վարչական շրջանում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության OPEL մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2018 թվականի նոյեմբերի 1–ին, ինչպես նաև 1999 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա, որն էլ նվիրատվություն է ստացել 2010 թվականի նոյեմբերի 26–ին։ Տարեվերջին 2 մեքենան էլ պահպանվել է։
Վերջինս ACBA BANK–ում 40 հազար դրամ անվանական արժեքով արժեթղթեր է ունեցել, որոնք տարեվերջի դրությամբ կազմել են 53․600 դրամ։
Սիսիանի համայնքապետի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, վերջինս նախընտրում է իր գումարը կանխիկ պահել։ Առաքելյանի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 7 մլն դրամ, տարեվերջին՝ 8 մլն դրամ։

2023 թվականի հաշվետու տարում, երբ դեռ չէր դարձել Սիսիանի համայնքապետ, նրա եկամուտները կազմել են 6 մլն 239․998 դրամ, որից 6 մլն դրամը «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ընկերությունից ստացած աշխատավարձն է, 239․998 դրամն էլ՝ նույն ընկերությունից վարձակալության դիմաց ստացած վճարը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 279 հազար դրամ։

Վերջինս իր եկամուտներից 4 մլն դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 2 մլն դրամ էլ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը