copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:10 20-11-2024

Բնակարան, մեքենաներ, խոշոր կանխիկ, 16 մլն ավանդ, 24 մլն եկամուտ. Արփինե Սարգսյանի և ամուսնու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանի կաբինետում մեկը մյուսին հաջորդող հրաժարականների շքերթի հետևանքով թափուր է մնացել նաև Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այսօր հայտնի դարձավ, որ այս պաշտոնում Վահե Ղազարյանին կփոխարինի նրա 30-ամյա տեղակալ Արփինե Սարգսյանը։

Թեպետ Արփինե Սարգսյանը սկեսրայրը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի ազգականն է, սակայն նրա կարիերայի վերելքը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Մի շարք այլ պաշտոնների հետ մեկտեղ նա Փաշինյանի կաբինետում զբաղեցրել է արդարադատության և ներքին գործերի փոխնախարարների պաշտոնները, իսկ առաջիկայում արդեն կգլխավորի ՆԳՆ-ն։

Oragir.News-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել Արփինե Սարգսյանն ու իր ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը՝ 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերում.

Անշարժ գույք Արփինե Սարգսյանը չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ Սարգսյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2014 թվականի հունվարի 1-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Արփինե Սարգսյանն առևտրային բանկերից մեկում 2023-ի տարեվերջին ունեցել է 16 մլն դրամ արժեքով անվանական ավանդ։

Գործող փոխնախարարի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8 մլն 495.597,92 դրամ, 558.06 դոլար, 0.08 եվրո, տարեվերջին՝ 2 մլն 606.208,56 դրամ, 1279,25 դոլար և 0.08 եվրո։ Վերջինիս կախնիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1.5 մլն դրամ, 34.000 դոլար և 300 եվրո, տարեվերջին՝ 1.5 մլն դրամ, 34.000 դոլար և 500 եվրո։

Հաշվետու տարում Սարգսյանի եկամուտները կազմել են 18 մլն 651.650 դրամ, որից 13 մլն 397.496 դրամը ՀՀ Ներքին գործերի նախարարությունից, 5 մլն 254.154 դրամն էլ՝ Արդարադատության նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, աշխատում է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում։ Նա Երևանի երկարամյա փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանի որդին է։

Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և ավտոտնակ՝ Երևանում, որոնք նա նվիրատվություն է ստացել 2021 թվականի օգոստոսի 18-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2018 թվականի հուլիսի 17-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։

Վարդապետյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 413.156 դրամ և 3 դոլար, տարեվերջին՝ 386.032 և 10.99 դոլար։ Նա ունեցել է նաև 8 մլն դրամ, 28.000 դոլար և 5000 եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Վերջինս ունեցել է նաև DOGE և XRP տեսակի կրիպտոարժույթ, որոնց արժեքը տարեվերջին կազմել է համապատասխանաբար 187 և 14.130 դոլար։

Արշակ Վարդապետյանի տարեկան եկամուտը կազմել է 5 մլն 917.606 դրամ, որը ԲԴԽ-ից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը