copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:35 02-04-2025

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին․ Դատախազություն

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել․

«2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ):

Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին:

2024 թվականին դատարաններում քննված և ավարտված` 10 հազար 691 անձի վերաբերյալ 9830 քրեական գործից 7155-ը կամ 72.8%-ը եղել է ոչ մեծ ծանրության, 1612-ը կամ 16.4%-ը՝ միջին ծանրության, 914-ը կամ 9.3%-ը՝ ծանր և 149-ը կամ 1.5%-ը՝ առանձնապես ծանր: Նշված քրեական գործերից 8660-ով դատապարտվել է 9224 անձ (2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ, 2022 թվականին՝ 2387 գործով՝ 2721 անձ): Նշված անձանցից 6650-ը (2023 թվականին՝ 2858) կամ 72.1%-ը դատապարտվել են ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար, 1424-ը (2023 թվականին՝ 877) կամ 15.4%-ը՝ միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, 995-ը (2023 թվականին՝ 600) կամ 10.8%-ը՝ ծանր հանցագործություն կատարելու համար, 155-ը (2023 թվականին՝ 84) կամ 1.7%-ը՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար: 61 քրեական գործով 62 անձի նկատմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 430- րդ հոդվածի կարգով կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց (2023 թվականին՝ 43 քրեական գործով՝ 44 անձի նկատմամբ, 2022 թվականին՝ 28 քրեական գործով՝ 29 անձի նկատմամբ)»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը