copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:45 01-04-2025

Հայաստանում ավտովթարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 11,9 տոկոսով

ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների նվազման միտում։

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունները 2023 թվականի 2185 դեպքից 2024 թվականին նվազել են մինչև 1936 դեպք՝ 249-ով կամ 11.4 տոկոսով։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նույնպես բարելավվել է՝ կազմելով 38.9 տոկոս՝ նախորդ տարվա 36.4 տոկոսի փոխարեն։

Մահվան ելքով ճանապարհային հանցագործությունների դեպքերն էլ նվազել են 204-ից՝ 174-ի՝ 30 դեպքով կամ 14.7 տոկոսով։ Բացահայտման ցուցանիշն այս ոլորտում նույնպես աճել է՝ 14.2 տոկոսից հասնելով 16.7 տոկոսի։

Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, 2023 թվականի 4614-ի փոխարեն, որի հետևանքով մահացել է 333 քաղաքացի (նախորդ տարի՝ 378), վնասվածք ստացել է 6116 մարդ (նախորդ տարի՝ 6538)։

Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը նվազել է 300-ով կամ 6.5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով կամ 11.9 տոկոսով, վիրավորների թիվը՝ 422-ով կամ 7.4 տոկոսով։

Երևան քաղաքում հանցագործությունների թիվը նվազել է 119-ով կամ 13.6 տոկոսով, սակայն մահվան ելքով դեպքերն աճել են 1-ով կամ 2.3 տոկոսով։

Հանրապետության մարզերում դեպքերի թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 61 տոկոսը՝ 1182 դեպք, որոնց մեծ մասում արձանագրվել է նվազման միտում։ Բացառություն են կազմել Արագածոտնի և Լոռու մարզերը, որտեղ հանցագործությունների աճ է արձանագրվել համապատասխանաբար 14.8 և 33.1 տոկոսով։

Մարզերում մահվան ելքով դեպքերը նվազել են 31-ով կամ 19.25 տոկոսով, բացի Արագածոտնի մարզից, որտեղ աճը կազմել է 6 դեպք կամ 60 տոկոս։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա