copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:28 01-04-2025

Չարենցավանում 21-ամյա երիտասարդի սպանության կասկածյալներից մեկը կալանավորվել է. նոր մանրամասներ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ղարիբյանը:

Վերջինս կասկածվում է մարտի 29-ին Չարենցավան քաղաքում մի խումբ անձանց հետ խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ:

Մարտի 29-ին՝ 18:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Վ. Ղարիբյանի, Ռ. Մարգարյանի, և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Գառնիկ Բաբլանյանի, իսկ մյուս կողմից Ս. Իսկանդարյանի, Գ. Մանուչարյանի, Դ. Քարամյանի և Ռ. Խանոյանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում 2 կողմերը ձեռքերով, ոտքերով և տարբեր առարկաներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Ծեծկռտուքի ժամանակ Ռ. Խանոյանը իր մոտ եղած դանակով հրավածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Ռ. Մարգարյանին, այդ ամենը նկատել է Վ. Ղարիբյանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ. Խանոյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Վ. Ղարիբյանը նշված դանակով հարվածներ է հասցրել նաև Ս. Իսկանդարյանին, Գ. Մանուչարյանին և Դ. Քարամյանին, ովքեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով Վ. Ղարիբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Տուժածների մեջ կան քննչական կոմիտեի և հարկային ծառայության պաշտոնյաների որդիներ:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա