Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:20 31-03-2025

Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար. Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը X-ի միկրոբոլոգում անդրադարձել է ի պաշտպանություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ցույցերին։ Նա մասնավորապես նշել է, որ բոլորը տեսնում են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ինչպես վարվեց Պիկաչուի հետ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, որ Անթալիայում ընթացող բողոքի ակցիային մասնակցել է նաև հայտնի պոկեմոն Պիկաչուն, որը լայն տարածում է գտել թուրքական մեդիայում և դարձել օրվա թոփ թեմա։ Տարածվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Պիկաչուն ակցիայի մասնակիցների հետ փախչում ոստիկաններից։

Նա գրառման մեջ մասնավորապես նշել է. «Բոլորը տեսան նրա իրական դեմքը: Բռնապետ Էրդողանը բացահայտեց իր հակասեմական դեմքը: Ինչպես ակնհայտ երևում է այս օրերին, Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար: Հուսանք, որ ՆԱՏՕ-ի դաշինքի երկրները դա կհասկանան հնարավորինս շուտ»։

Իսրայելի արտաքին գործերի նախարարի գրառումից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչությունն է հանդես եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Մենք մերժում ենք (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի կառավարության արտաքին գործերի նախարարի լկտի/ամբարտավան հայտարարությունը»։ Այս անհիմն մեղադրանքները Նեթանյահուի և նրա համախոհների կողմից կատարված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մասն են։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս դիրքորոշումը խորացնում է անհանգստությունն առ այն, որ Իսրայելը կարագացնի Գազայում իրագործած «ցեղասպանությունը» և կակտիվացնի իր գործունեությունը տարածաշրջանի մյուս երկրներին ապակայունացնելուն ուղղված իր գործունեությունը։

Նաև ընդգծվել է, որ Թուրքիան կշարունակի կանգնել Իսրայելի թիրախում գտնվող քաղաքացիների կողքին և պաշտպանել նրանց իրավունքները։

Իրար հաջորդող հայտարարություններից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն է մեջբերել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը և գրել.
«Ի՞նչն էր անհանգստացնում Թուրքիայի ԱԳՆ-ին: Ահա բռնապետի խոսքերը պարզաբանելու մի եղանակ. Հստակեցրեք, որ Էրդողանը հակասեմիտ չէ, որ նա հրեական պետության հանդեպ մոլեգին ատելություն չի տածում: Բոլորին է հայտնի, թե Էրդողանն ինչ է արել տարածաշրջանի ազգերին ու ժողովուրդներին՝ Կիպրոսից մինչև Սիրիա։

Բոլորը տեսնում են, թե ինչ է նա անում իր ժողովրդի (Պիկաչուի) հետ, և բոլորը գիտեն, թե ինչ են ուզում անել հրեական պետության հետ»։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»