copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:14 29-03-2025

Մշտապես կանգնելու ենք արցախցի մեր հայրենակիցների կողքին․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումը հայտնում է․

«Երեւանի սրտում այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր Արցախից են տեղափոխվել Հայաստան, մասնակցում էին հանրահավաքի, որտեղ նրանց կողքին կանգնած էինք նաեւ մենք` երիտասարդներս։

Արցախի մեր ընկերներն ու նաեւ գործընկերները կրողն են այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում եւ մենք չենք կարող անտարբեր մնալ։

Մինչ այսօր, հիմա եւ հետո, առավել քան երբեւէ , հայտարարել եւ հայտարարում ենք, որ մենք մի ազգ ենք եւ մեկ բռունցք, մենք ազգ ենք, որին չի կարելի պառակտել եւ բաժանել։ Այստեղ բնակվող երիտասարդներս մշտապես կանգնելու ենք մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր Արցախից են տեղափոխվել այստեղ՝ իրենց երկրորդ հայրենիք։

«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի որդեգրած սկզբունքներին համապատասխան` մենք միասնականության կոչ ենք անում եւ պահանջում բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից, որպեսզի ցուցաբերեն համարժեք կամք ու պատրաստակամություն մեր հայրենակիցների խնդիրները 1 օր շուտ լուծելու համար։

Մեր աջակցությունն ու սրտի ջերմությունն ենք փոխանցում հանրահավաքի վայրից Արցախի բոլոր մեր քույր եղբայրներին եւ հույս հայտնում, որ ամեն բան լավ է լինելու»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի