Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:22 07-10-2025

Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամները

Հատիս լեռան գագաթին մեկնարկած Հիսուս Քրիստոսի մոնումենտալ համալիրի կառուցման պատմական նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան – Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամները, Արցախցի ընտանիքներ, ինչպես նաև մեր երկրի և տարածաշրջանի ամենաբարդ ճանապարհներն անցած վարորդները՝ իրենց ամենագնացներով։

Արցախից տեղահանված, բազմաթիվ փորձությունների միջով անցած երիտասարդները հավատում են, որ Շուշիից բերված հողը, որը տեղադրվել է համալիրի հիմքում, կդառնա պատմական արդարությունը վերականգնելու նոր հույսի խորհրդանշական սկիզբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։