copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:53 28-03-2025

Սարիկ Մինասյանի հայտարարությունը նսեմացնում է հազարավոր գյումրեցիների սխրանքներն Արցախյան ազատագրական պայքարում ու 44-օրյայում

««Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սարիկ Մինասյանի այս սուտ և շինծու հայտարարությունը, քանզի այս կարգի «մտքի գոհարները» հանդիսանում են հայ ժողովրդին կրկին բաժանելու «ղարաբաղցի - հայաստանցի» և «սև -սպիտակ» հակահայկական տրամաբանության ներքո», - ասվում է հայտարարությունում։

Կազմակերպությունն արձագանքել է Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե գյումրեցիները չեն ցանկացել ծառայել Արցախում։

««Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ իրենց երեխաները չծառայեին Ղարաբաղում…»․ ո՛չ, սա թուրքերի կողմից շրջանառության մեջ դրված թեզ չէ: Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի տեսակետն է, որը հնչեցրել է երեկ՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Այս հայտարարությունը մեծ զայրույթ է առաջացրել հայ հասարակության մեջ, քանզի ուղղակի վիրավորանք է պարունակում ոչ միայն Արցախի և արցախահայության հանդեպ, այլեւ նսեմացնում է այն հազարավոր գյումրեցիների հերոսությունը և սխրանքները, որ նրանք ցուցաբերել են թե՛ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հարկ ենք համարում հիշեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին` Սարիկ Մինասյանին, որ, մասնավորապես, գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ։

Գոյություն չունի գեթ մեկ պատերազմ կամ ճակատամարտ, որտեղ արցախցիները և գյումրեցիները կողք կողքի չլինեին առաջին շարքերում: Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերը, Արցախի ազատագրական պայքարն ամենացայտուն օրինակներն են։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սարիկ Մինասյանի այս սուտ և շինծու հայտարարությունը, քանզի այս կարգի «մտքի գոհարները» հանդիսանում են հայ ժողովրդին կրկին բաժանելու «ղարաբաղցի - հայաստանցի» և «սև -սպիտակ» հակահայկական տրամաբանության ներքո։

Այս միջադեպը, կարելի է որակել որպես հային հայի դեմ հակադրելու անընդունելի քաղաքականության շարունակություն, որն իր հերթին հանդիսանում է լրջագույն խոչընդոտ՝ հայկական հասարակության մեջ հանրային համերաշխության հասնելու գործընթացում։

Համոզված ենք, որ միասնականության շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և դուրս գալ այս սարսափելի վիճակից, որի մեջ հայտնվել է մեր հայրենիքը», - նշված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից