copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:07 27-03-2025

Այս ընտրապայքարում ես բացարձակ առաջատար եմ. Սարիկ Մինասյան

Գյումրու քաղաքպետի թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Գյումրիում տեղի ունեցող իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկի արդյունք:

Քաղաքական պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում 2018-ից սկսած չեն միահյուսվում իրավական քայլերի հետ, առավել ևս կապ չունեն իմ անձի և մերձավորների հետ:

Պաշտոնապես և պատասխանատու հայտարարում եմ՝ ձեր բոլոր շահարկումներն անհիմն են և անտեղի, դրանք նպատակ ունեն գյումրեցիներին մոլորության մեջ գցել, շեղել բուն ընտրական գործընթացից:

Այս ընտրապայքարում ես բացարձակ առաջատար եմ: Մենք ունենք վաստակած վստահություն, հարգանք և պատիվ:

Այս ընտրությունները մեզ համար մեր ծառայությունը շարունակելու բնականոն ընթացքի մասին են` մեր որդեգրած սկզբունքներով և քաղաքի շենացման մեր հստակ ծրագրով»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ