copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:22 27-03-2025

Էդ մեկը ես եմ և ես տաշեղ չեմ․ Հովիկ Աղազարյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում

Հովիկ Աղազարյանը, անձեռնմխելիությունից զրկելու քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դտախազի միջնորդության քննությանն իր ամփոփիչ ելույթում ևս մի անգամ կրկնեց, որ ինքն անմեղ է և որ իր նկատմամաբ քաղաքական ճնշում է գորածդրվում։

«Հիմա ԱԺ-ն կարևոր որոշում պետք է կայացնի։ Ինչքան էլ պարոն Կոնջորյանը քննադատում է ընդդիմադիր գործընկերներին, որ նրանք ինձ որպես տաշեղ օգտագործում են, համաձայն եմ, բայց ոչ թե տաշեղ։ Այդ վիրավորական բառի համար հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը։ Ես չեմ հրաժարվում մանդատիցս, ինձ զրկում են։ Շնորհակալ եմ պարոն Արծվիկ Մինասյանին՝ ճիշտ մեկնաբանելու համար։ Էհ, զրկում են, թող զրկեն, աշխարհը չքանդվեց։ Իմ անձնական վերաբերմունքը․ պարոն Կոնջորյան, ձեր նկատմամբ խիստ դրական է, ի տարբերություն որոշ մի քանի հոգու։ Ես կարամ քֆուր ուտեմ, իսկ դուք կարա՞ք երդվեք, որ վարչապետը չի՞ հանձնարարել տիկին դատախազին, կարո՞ղ եք երդվել, դե կերդվեք հարմար պահի»,- ասաց Աղազարյանը։

Իր էմոցիոնալ ելույթը Հովիկ Աղազարյաանն ավարտեց՝ պնդելով, որ ինքն այն մեկն է, ում 3 տղաները կանգնած են կողքին անկախ ամեն ինչից․ «Էդ մեկը ես եմ և ես տաշեղ չեմ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել