copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:57 26-03-2025

Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, բայց չի հրապարակի իր մերժած պլանը. Արման Մուսինյանի պատասխանը Փաշինյանին

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետի Փաշինյանի՝ Արցախյան շարժման մասին արված հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ավելի վաղ ասել էր՝ «կա'մ ժողովուրդը շարունակում է «Ղարաբաղյան շարժումը», կա'մ գնում ենք «իրական Հայաստանի» գաղափարով»։

«Հիշեք.

նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին:

Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:

Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,- գրել է Մուսինյանը: