copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:19 25-03-2025

Սպիտակ տանը չեն բացառել Ուոլցի պաշտոնաթողությունը Signal-ում պաշտոնյաների չաթի հետ կապված սկանդալի պատճառով

Սպիտակ տանը քննարկումներ են ընթանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հնարավոր պաշտոնաթողության շուրջ, որը կապված է հութիների ուղղությամբ ԱՄՆ զինվորականների հասցրած հարվածների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի հետ: Այս մասին գրում է POLITICO-ն։

The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հոդված էր հրապարակել այն մասին, որ Ուոլցն իրեն ընդգրկել է Signal-ի աշխատանքային չաթում, որտեղ պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ զինված ուժերի հարվածները Եմենի հութիների ուղղությամբ: Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա POLITICO-ին ասել է, որ քննարկումների մասնակիցների կեսը կարծում է, թե Ուոլցը պետք է հրաժարական տա, քանի որ խելամիտ չէ Signal-ում գաղտնի տեղեկատվության աշխատանքային քննարկում սկսել և, առավել ևս, չստուգել չաթի բոլոր մասնակիցներին: Սպիտակ տանն աշխատող ևս երկու օգնական հրատարակությանն այն կարծիք են հայտնել, որ Ուոլցը պետք է ինքը հեռանա, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփին անհարմար դրության մեջ չդնի:

Եվս մեկ իրազեկված աղբյուր POLITICO-ին ասել է, որ Թրամփն արդեն Ուոլցի հետ քննարկել է տեղի ունեցածը։ Քանի դեռ նախագահը չի մեկնաբանել տեղի ունեցած սկանդալը, Ուոլցի ճակատագիրը որոշված ​​չէ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն իր հերթին հայտարարել է, որ Թրամփը վստահում է ազգային անվտանգության հարցերով զբաղվող իր թիմին, այդ թվում՝ Ուոլցին։ Պաշտպանության նախարար Հեգսեթը հերքել է Գոլդբերգի հրապարակումը, սակայն Գոլդբերգն այս հերքումն անվանել է «սուտ»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ Ուոլցը «ոչ մի դեպքում չպետք է հրաժարական տա», նրան կարելի է վստահել, և նա լավ որակավորում ունի:

Իսկ Կոնգրեսի դեմոկրատ օրենսդիրները դատապարտել են տեղի ունեցածը՝ դա անվանելով ԱՄՆ ազգային անվտանգության և օրենքի խախտում, որը պետք է հետաքննվի Կոնգրեսի կողմից։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի