Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:55 25-03-2025

Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության օրվա առթիվ:

«Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին` մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում:

Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի՝ որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։ Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը։

Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի՝ այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների:

Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ