copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 14:43 24-03-2025

Կոծկելու նուրբ արվեստը․ ՀՖՖ - լրագրողներ փակ հանդիպում է եղել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 1։6 հաշվով խայտառակ պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց։ Երկու դիմակայությունների 1։9 հաշվով ընդհանուր պարտությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի խղճուկ «ներողություն»-ով է փորձում սղղացնել, անցկացնել։

Ի՞նչ է նախորդել այս հանդիպմանը։ Հավաքականի անդամների, ՀՖՖ անձնակազմի հետ ինքնաթիռով Վրաստան են մեկնել մի խումբ լրագրողներ։ Oragir.News-ին հայտնի է դարձել, որ հանդիպումից ժամեր առաջ ՀՖՖ նախաձեռնությամբ դռնփակ հանդիպում է տեղի ունեցել Արմեն Մելիքբեկյանի և լրագրողների միջև։ Դե իսկ պարզ է, որ այդ հանդիպմանը մասնակցել են բացառապես այն լրագրողները, որոնք չեն պահանջում ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։

Կանխատեսվող աղետից առաջ, փաստորեն, Մելիքբեկյանը փորձել է ժողովրդի լեզվով ասած՝ «իրա արևին» ապահովագրել իրեն՝ թաքնվելով արդեն նախկին կոլեգաների թիկունքում։ Փակ, հույժ գաղտնի հանդիպմանը մասնակցած լրագրողներն էլ, բնականաբար, այդուհետ որևէ խոսք չեն ասել այն մասին, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը ձախողել է և պետք է հեռանա։

Կարևոր դիտարկում․ բազում լրատվամիջոցներ հայտնել են այն մասին, որ հանդիպման ընթացքում երկրպագուները բուռն կերպով պահանջել են հրաարական՝ վանկարկելով «Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր», իսկ այն լրատվամիջոցները, որոնց ներկայացուցիչները մասնակցել են այդ անչափ կարևոր հանդիպմանը, երկրպագուների հրաժարականի պահանջին որևէ անդրադարձ չեն կատարել․․․ այսքանով ամեն ինչ ասված է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը