Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:05 24-03-2025

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայից տարված երեխաների վերադարձի հարցը․ Barron’s

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայից տարված երեխաների վերադարձի հարցը։ Այս մասին գրում է Barron’s-ը։

Նրա խոսքով՝ սա կարող է դառնալ վստահության քայլ՝ պատերազմի ավարտի բանակցությունների համար։ Ավելի վաղ Թրամփի մամուլի խոսնակը հայտնել էր, որ նախագահը երդվել է, որ բոլոր երեխաները տուն կվերադառնան։