copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:37 23-03-2025

Արագածոտնի մարզում Lexus-ը մի քանի պտույտ շրջվել է․ վարորդը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, վիճակը ծայրահեղ ծանր է․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը