Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:14 21-03-2025

Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները

Ադրբեջանում հայտնաբերվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալի Իմանովի և Ռուսլան Համիդովի մարմինները։

Այս մասին համատեղ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Զինծառայողները ձնահյուսի տակ են մնացել Գետաբեկի շրջանում՝ ծառայության վայրից վերադառնալիս մառախլապատ եղանակի պայմաններում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են եղել Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ու Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության կապալառու ընկերությունների հատուկ տեխնիկան և ռեսուրսները։

Զինծառայողների անհետացման մասին նախարարությունները հայտնել էին մարտի 19-ին։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը