copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:05 20-03-2025

Հերթական միակողմանի զիջումը․ Հայաստանը հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից

ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկայում կլուծարվի․Հայաստանի Հանրապետությունը համաձայն է Ադրբեջանի նաև այս նախապայմանին։ Նման եզրակացության ենք գալիս արտաքին գործերի նախարար Անի Բադալյանի վերջին հայտարարությունից։

«Հայաստանը պարզապես ցանկանում է համոզվել, որ այս գործընթացը նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ, և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո»,- ասել է նա՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային միակ կառույն է, որն Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու մանդատ ունի։ Այն ձևավորվել է դեռևս 1992 թվականի մարտի 24-ին՝ ԵԱՀԿ անդամ երկրների համանախագահությամբ, նպատակ ունենալով դադարեցնել ռազմական գործողությունները և հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խումբը եղել է Ադրբեջանի իշխանությունների թիրախում, այդ երկրի պաշտոնյաներն այս կառույցին մեղադրել են հայամետ գործունեություն ծավալելու մեջ։ Արդեն 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից և հատկապես 2023 թվականին Արցախի Հանրապետության լիակատար բռնազավթումից ու հայաթափումից հետո Բաքվից հաճախ են հայտարարում, որ հակամարտությունն ավարտվել է, ու ժամանակն է, որ Մինսկի խումբը «թոշակի անցնի»։

Հատկանշական է, որ հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Բաքվի այս պահանջի կատարումից ևս չէր հրաժարվում, պատրաստակամություն էր հայտնում այն բավարարել, սակայն դա պայմանավորում էր խաղաղության ստորագրման գործընթացի հետ։ Այժմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, համաձայնագրի տեքստն ամբողջովին համաձայնեցվել է, իսկ իրականում հայկական կողմը բավարարել է Ադրբեջանի բոլոր պահանջները, Ալիևն անգամ հիմա չի ստորագրում այդ փաստաթուղթը, ավելին՝ նոր նախապայմաններ է ներկայացնում և նոր պատերազմի համար քարոզչական հիմքեր ստեղծում։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որով մեր երկիրը հերթական անգամ հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։ Սա հերթական միակողմանի զիջումն է, որը ոչ միայն խաղաղության հաստատմանը չի նպաստելու, այլև մոտեցնելու է նոր պատերազմը, որին Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է։

Ցեղասպանագետների համոզմամբ՝ Մինսկի խմբի լուծարումը կլեգիտիմացնի Արցախում իրագործված ցեղասպանությունը, քանի որ դա միակ ձևաչափն էր, որը կարող էր անդրադառնալ այդ ոճրագործության հետևանքների վերացմանը, իսկ այժմ այն լուծարվում է։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի