copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:33 20-03-2025

Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ այցելելու Թուրքիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի նախագահին ուղղված վավեր հրավեր կա։ Նախագահն ընդունել է հրավերը։ Այս շաբաթվա ընթացքում բարձր մակարդակով շփումներ նախատեսված չեն», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Գազետա» պարբերականը։

Պեսկովը նաև նշել է, որ այցի ժամկետները համաձայնեցված չեն։

Էրդողանի կողից Պուտինին ուղղված հրավերի մասին փետրվարի 27-ին հայտնել էր ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ստամբուլում Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո։