copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:50 20-03-2025

Բռնության ցանկացած ահազանգ ինձ համար շատ մտահոգիչ է. ՄԻՊ-ը՝ Տիգրան Ուլուբաբյանի գործի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ միայն տեղյակ են արցախցի Տիգրան Ուլուբաբյանի գործից, այլև դրա մասով հատուկ հայտարարություն են տարածել։

«Ընդհանրապես բռնության դեպքերի մասով ցանկացած ահազանգ ինձ համար շատ մտահոգիչ է, և պետք է կարողանանք ոչ միայն կանխարգելել այս դեպքերը, այլև պատշաճ քննություն ապահովել։ Խոսքը միայն այս դեպքի մասին չէ, քանի որ նմանատիպ մեկ այլ գործի հետ կապված ևս ահազանգ ենք ստացել։ Ես պահանջելու եմ պատշաճ քննություն իրականացնել, քանի որ սա միակ գործիքն է, որով հնարավոր կլինի պատժել մեղավորներին»,-նշեց նա։

Մանասյանը չցանկացավ մատնանշել մի դեպք, որի մասով մեղավորները պատժվել են՝ ասելով, որ դրանք հավաքագրում են, որպեսզի ներառեն իրենց տարեկան ցեկույցում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ