copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:59 20-03-2025

Արարատի մարզի «Ավրորա» սննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը մարմնական վնասվածքներ է ստացել. shamshyan.com

Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավրորա» սննդի կետում ամուսինների միջև կռիվ է և ծեծում են նաև պահակին:

Նշված հասցե մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին՝ Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Սուրեն Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։20-ի սահմաններում իրենց սննդի կետում՝ պահակի համար նախատեսված սենյակում, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, 45-ամյա Նվեր Մ․-ն և 43-ամյա Վալերի Ս․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքերի արդյունքում վիճաբանության մասնակիցներ Նվեր Մ․-ն, Վալերի Ս․-ն և Անդրանիկ Գ․-ն ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ