Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:30 18-03-2025

Արցախցիներին տեղահանել են, տեր չեն կանգնում, ուր մնաց՝ չխոշտանգեն․ հարցում

Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ոստիկաններն Արցախից տեղահանված Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգել ու ցուցմունք են կորզել։

28-ամյա երիտասարդը պատմեց, որ երկու ժամ իրեն ծեծել են, մազերից բռնել, քաշել են:

Տիգրան Ոլուբաբյանը արցախյան 3 պատերազմների մասնակից է, եղբայրն էլ 2017 թվականին դիվերսիայի զոհ է դարձել:

Oragir.News-ն այսօր շրջեց Երևանում և քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ըստ իրենց՝ սա ինչի՞ մասին է վկայում։

Հարցվածներից մի քանիսի կարծիքով՝ ոստիկանության գործողությունը անթույլատրելի և անընդունելի է։

«Ներկայիս իշխանությունն ում դեմ ինչ ուզում, անում է։ Արցախցիներին տեղահանել, բերել, լցրել են Հայաստան ու տեր չեն կանգնում, ուր մնաց՝ չխոշտանգեն»,- ասաց հարցվածներից մեկը։

«Շատ վատ եմ գնահատում այդ երևույթը, չեմ ուզի հայ ժողովրդից որևէ մեկի հանդեպ նման վերաբերմունք տեսնել։ Դատապարտում եմ ոստիկանության գործողությունները»,-նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել