copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 20:45 18-03-2025

ԱՄՆ-ն և Իրանը կգնա՞ն առճակատման. իրանագետի կարծիքը

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի լարված հարաբերությունները մտնում են նոր, առավել վտանգավոր փուլ։ Վերջին օրերին Իրանի կողմից աջակցվող հուսիթների հարվածները ամերիկյան ռազմական նավերին, ինչպես նաև Վաշինգտոնի ակնարկները հնարավոր պատասխան քայլերի մասին, վկայում են, որ իրավիճակը կարող է վերաճել բացահայտ ռազմական բախման։

Միևնույն ժամանակ, Իսրայելի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային հակամարտություններին՝ հատկապես Գազայում, Լիբանանում և Սիրիայում, նոր ռիսկեր է ստեղծում, որոնք կարող են ներքաշել Իրանին և Միացյալ Նահանգներին ուղղակի առճակատման մեջ։

Նկատի ունենալով իրադարձությունների սրացումը և հնարավոր զարգացումները, մանրամասները պարզելու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ՝ փորձելով պարզել՝ որ պահից կարող է անխուսափելի դառնալ ԱՄՆ-Իրան բախումը, ինչպիսին են ներքաղաքական տրամադրությունները Իրանում, ինչպես նաև՝ Նովրուզի տոները ի՞նչ հոգեբանական և ռազմաքաղաքական ազդեցություն կարող են ունենալ Իրանի հասարակության և իշխանությունների վրա։

Իրանագետը նշեց, որ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում՝ 2018 թվականին, նրա հռետորաբանությունը Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ բավականին կոշտ էր։ Սակայն ներկայումս, վերադառնալով նախագահի պաշտոնին, թվացյալ մեղմացում է նկատվում՝ Թրամփը նշում է, որ իր վարչակազմը չի ձգտում պատերազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ, այլ նախընտրում է բանակցությունների ճանապարհով հասնել համաձայնությունների, հատկապես՝ միջուկային ծրագրի հարցում։

«Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս բանակցությունները հիմնվում են պարտադրանքի ուժի վրա, ինչը Իրանը ընդունում է որպես սպառնալիք և դիմադրում դրան՝ իր ներուժի սահմաններում։ Տարածաշրջանում նկատվում են մի շարք զարգացումներ, որոնք ուղղված են Իրանի ազդեցության նվազեցմանը։ Առանցքի երկրներ համարվող Սիրիան, Լիբանանը և Իրանը զգալի փոփոխությունների միջով են անցնում»,- նշեց իրանագետը։

Սիրիայում էլ տեղի ունեցան գործընթացներ, որոնց արդյունքում Իրանի հիմնական դաշնակից Բաշար ալ Ասադը լքեց երկիրը։ Լիբանանում տեղի ունեցած զարգացումների հետևանքով էլ զոհվեց Հասան Նասրալլահը, ով ևս Իրանի առանցքային դաշնակիցներից էր։ Այս իրադարձությունները վկայում են Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի թուլացման փորձերի մասին։

Նաև իր վերջին ելույթում Դոնալդ Թրամփը բացահայտ մեղադրեց Իրանին՝ նշելով, որ հուսիթների գործողությունների հետևում կանգնած է հենց Իրանի իշխանությունը։ Նա կոչ արեց Թեհրանին ազդել հուսիթների վրա և դադարեցնել նրանց գործունեությունը տարածաշրջանում՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական գործողությունների միջոցով հասնել իր նպատակներին։

Սա հերթական անգամ վկայում է, որ տարածաշրջանում իրավիճակը գերլարված է, և ցանկացած գործողություն կարող է տարածվել ողջ Մերձավոր Արևելքով։

Ինչ վերաբերում է Նովրուզի տոնին, իրանագետը մեզ հետ զրույցում նշեց, որ այն որևէ ազդեցություն չունի Իրանի դիրքորոշման վրա։ Իրանի համար սա ազգային անվտանգության հարց է, և տոնակատարության հանգամանքը չի կարող խոչընդոտել նրա գործողություններին։

Իրանը նպատակ ունի պաշտպանել իր ազգային շահերը, որոնցից փորձում են նրան զրկել Սիրիայում, Լիբանանում և այժմ՝ Եմենում։ Իրանի ղեկավարությունն էլ շատ լավ գիտակցում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող այս զարգացումները միտված են Թեհրանի մեկուսացմանը։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը