copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 18:18 18-03-2025

Բաքուն չի թաքցնում իր ագրեսիվ նպատակները, մեր իշխանություններն են փորձում դա կոծկել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանը օրեր տեւող քարոզչական ագրեսիվ հռետորաբանությունից ու Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվական հաղորդագրություններից հետո արդեն հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, ու ուղիղ սպառնալիքներով, այս անգամ նմանատիպ ելույթ ունեցել է Ադրբեջանի փոխնախագահը։

Ասգերովը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ–ի վերջին հայտարարություններին ու կրկին սպառնալիքներ հնչեցրել։

«Ադրբեջանն այս առումով հակառակորդին նախազգուշացում արել է։ Այն է, որ Հայաստանը պետք է ընդունի առաջարկվող բոլոր պայմանները։ Հակառակ դեպքում գիտի՝ ինչ պատասխան կստանա։ Հակառակորդը թող չմոռանա, որ «Երկաթե բռունցքն» իր տեղում է։ Եթե սադրանքները շարունակվեն, Հայաստանն ավելի ծանր հարված կստանա…»։

Բաքուն երբեք չի թաքցնում իր ագրեսիվ նպատակները, մեր իշխանություններն են, որ տեւական ժամանակ է փորձում են կոծկել դա՝ կանխելու փոխարեն»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել