copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:23 18-03-2025

Թուրքիայի հետ փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հարցին։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Նա մասնավորապես նշել է. «Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով։ Երկու երկրներն էլ գիտեն հարաբերությունների պահպանման ու ընդլայնման կարևորությունը։ Տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի հետ կապված տարաձայնությունները վերահսկվում են երկխոսության միջոցով, և կողմերից որևէ մեկը ցանկություն չունի հարևան ու մուսուլման երկրի հետ լավ հարաբերությունները այլ հարցերի և ոչ տեղին վերլուծությունների ազդեցության տակ դնել»։

Բաղաեին նաև հավելել է, որ այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերությունները պահպանելու և որոշ տարաձայնություններն ու տեսակետների տարբերությունները կառավարելու ուղղությամբ երկու երկրների փոխայցերն ու փոխառնչությունները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը