Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:50 17-03-2025

Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համակողմանի աջակցություն է ցուցաբերում Եմենի հութիներին և պատասխանատվություն է կրելու նրանց բոլոր հարձակումների համար:

Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում:

«Այսուհետ հութիների արձակած յուրաքանչյուր կրակոց կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից արձակված կրակոց իրանական զենքից: Իրանը պատասխանատվություն կկրի և կտուժի հետևանքներից, իսկ այդ հետևանքները սարսափելի կլինեն»,- գրել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ հութիները շարունակում են մնալ Թեհրանի վերահսկողության տակ։ Թրամփը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ը մեծ ուժով կպատասխանի ապստամբների շարունակվող հարձակումներին։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար