Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 17-03-2025

Փաշինյանը նախ պետք է կրթություն ունենա, հետո նոր դասախոսություն կարդա․ հարցում

Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես է եկել բանախոսությամբ։ «Իմ քայլ»-ը հիմնադրամից էլ հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում ընդգծվեցին տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» թեմայով դասախոսություն է կարդացել։ Կցանկանայի՞ք ներկա գտնվել այդ դասախոսությանը»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, սակայն եղան քաղաքացիներ, ովքեր ասացին, որ կցանկանային ներկա գտնվել։

«Իհարկե ոչ, ոչ, ոչ։ Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կցանկանար մասնակցել։ «Իհարկե կուզենայի, ինչու չէ»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ դա հերթական ներկայացումն է։ «Չէ, ճիշտն ասած։ Ինչ նորություն կարող եմ ասել՝ կապիկություն»,- ասաց նա։

«Նախ՝ ինքը պետք է կրթություն ունենա, հետո նոր դասախոսություն կարդա, որովհետև Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, և նախկին ռեկտորը նրան դիպլոմ նվիրեց, իսկ դա գիտելիք չէ, ապրանք է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում