Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:31 17-03-2025

ՀԱՊԿ-ը մարտի 17-ից 20-ը ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք է անցկացնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մարտի 17-ից մինչև 20-ն անցկացնում է Միացյալ շտաբի, Քարտուղարության և կազմակերպության անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Միջոցառումն անցկացվում է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։ Նա նշել է, որ միջոցառումը պլանային է և առանցքային 2025 թվականին կազմակերպության համատեղ նախապատրաստման համակարգում։

Ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն իրականացվում է երեք փուլով, որոնց ընթացքում նախատեսվում է հետևողականորեն մշակել հավաքական որոշումների նախապատրաստումը կազմակերպության ռազմական բաղադրիչի ձևավորման և ծավալման համար:

«Առաջին փուլում կլուծվեն հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կանխման հարցերը»,- ասել է Սերդյուկովը:

Երկրորդ փուլում, շտաբի պետի խոսքով, պլանավորված է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կանխման խնդիրների մշակում, որոնք նախատեսում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ ծավալման հավաքական ուժերի ձևավորում և տեղակայում և ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում:

Երրորդ փուլում պլանավորվում է ՀԱՊԿ-ի անդամ պայմանական պետության տարածքում խաղաղապահ գործողության նախապատրաստման խնդիրների մշակում։

«Այս տարի առաջին անգամ նախատեսվում է մշակել ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորման ձևավորման և ծավալման հարցերը՝ խաղաղապահ գործողության անվտանգության ապահովման համար»,- նշել է Սերդյուկովը:
Բացի այդ, իրականացվում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի գործնական համագործակցության շուրջ համաձայնությունները:

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին

Ձեզ գուցե հետաքրքրի