copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:21 17-03-2025

Մեր իրավունքներն ու կենսական շահերը առհասարակ չեղարկվել են «իրական» Հայաստանի ղեկավարների կողմից. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկումը նվիրված էր այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի թեմային։ Հաղորդավարի խոսքերից ևս մեկ անգամ ակնհայտ էր դառնում, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու Երևանի հետ, այլ պատրաստվում է հնարավոր ագրեսիայի։

Սույն տեսանյութում հերթական անգամ ցույց են տալիս իրենց զինատեսակներն ու խոսում այսպես կոչված «Երկաթե բռունցքի» մասին։

Հակառակորդը շատ ուղիղ է խոսում իր նպատակների մասին, իսկ զուգահեռ իրականության մեջ միակողմանի զիջումը լավ բանակցություն է, պատերազմական հռետորաբանությունը անտեսվում է, մեր իրավունքներն ու կենսական շահերը առհասարակ չեղարկվել են «իրական» Հայաստանի ղեկավարների կողմից։

Ուրիշ որ էլ բան չլինի, կարելի է՞ր չէ մի հատ տեսանյութ հրապարակել անգլերեն լեզվով, թե Ադրբեջանը ինչ զինատեսակներ է գնել ու ինչպիսի զորավարժություններ է անցկացրել, զուտ փաստերը շարել կողք կողքի, տարրական հակաքարոզչություն անգամ չկա, էլ ուր մնաց դիվանագիտական ու քաղաքական աշխատանք լինի»․․․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի