copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:10 14-03-2025

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք»

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը վտանգող հետևյալ գործողություններն են իրականացվում՝

- Նվազեցվել է Հայաստանի պաշտպանության բանակի մարտունակությունը.
- Վիժեցվել է Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը.
- Անտեսվել է գերիների հարցը.
- Վիժեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը.
- Հրաժարվում է Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային պահանջներից.
- Դրսևորվում է Ադրբեջանի պահանջների միակողմանի բավարարմանն ուղղված հնազանդ պատրաստակամություն.
- Թաքցվում է խաղաղության պայմանագրի նախագիծը:


Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վերոհիշյալ հակահայկական գործողություններն ու կեցվածքը պատերազմն ավելի են մոտեցնում Հայաստանին՝ գրգռելով թուլության հոտ առած թուրք-ադրբեջանական ուժերին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ Ադրբեջանը մտադրություն չունի կնքելու խաղաղության պայմանագիր և նման պայմանագիր կնքելու պատրանք ստեղծելով նոր զիջումներ է պարտադրում Նիկոլ Փաշինյանի թիմին: Հատկանշական է, որ ինչ որ մի պահի էլ Ադրբեջանը ուժ է կիրառելու՝ խաղաղության մտացածին վարակով տարված անպատրաստ Հայաստանի նկատմամբ:

Պատերազմին անպատրաստ լինելու, արտաքին հարաբերություններում նման ձախողումներ արձանագրելու, Հայաստանի ներքին կյանքում հայ ազգի ինքնությունը վնասող բոլոր գործողությունների համար պատասխանատու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, այլ նաև բոլոր իրավասու պաշտոնատար անձինք (այդ թվում՝ դատաիրավական համակարգի պաշտոնատար անձինք), որոնք ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներում նկարագրված արարքների նկատմամբ անտարբերություն են դրսևորում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝
1. Դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հակահայկական և հակապետական գործունեությունը.

2. Հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը.

3. Արձանագրում է, որ Հայաստանի վրա բերվող աղետալի իրադարձությունների համար պատասխանատվություն են կրելու ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, այլ նաև՝ բոլոր իրավասու (այդ թվում՝ ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ, ԱԱԾ, դատախազության, քննչական մարմինների) պաշտոնատար անձինք, իսկ հետևանքները կրելու է Հայ ժողովուրդը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի