copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:27 10-07-2025

Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Եկեք ընդունենք, որ Փաշինյանը ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են։ Նրանք զիջել են հնարավոր ամեն ինչ, հրաժարվել մեր ամրագրված իրավունքներից գործընթացի ժամանակ՝ առանց դիմացը որևէ բան ստանալու, հրաժարվել են կարևորագույն լծակներից, բացառիկ խաղաքարտեր դրել Բաքվի ձեռքին՝ դիմացը չստանալով ոչինչ, բացարձակապես ոչինչ։ Մենք հասել ենք մի հանգրվանի, որ օկուպացված Ստեփանակերտից Ալիևը ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական կոնցեպտին համահունչ։ Այդ ամենը կոչվում է «խաղաղության» օրակարգ։

Այսքանից հետո ձևավորվել է հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա ձևավորված «խաղաղության պայմանագիր» կոչված թուղթ, որը Ալիևը համառորեն հրաժարվում է ստորագրել։ Շատերը չեն էլ հասկանում, թե ինչու։ Բայց պատասխանն այնքան պարզ է, քանի որ Ալիևը գործընթացից մաքսիմալ արդյունք է ստանում, որքան երկար տևի գործընթացը, այնքան արագ «կդեղնվեն» ու ինչու չէ «կանաչ» կդառնան Փաշինյանի հռչակած «կարմիր գծերը»։
Բացի այդ, խաղաքարտերը Ալիևի ձեռքին է, Փաշինյանը զրկված է լծակներից, ուստի ամբողջությամբ Ալիևի ճշման տակ է ու նրա կամքին է ենթակա, այսօր էլ փաստացի Ալիևի երազանքների թարմացված ցանկին է ծանոթացել։

Այս «ինքնիշխան» բանակցողները Հայաստանը տանում են շատ վտանգավոր ուղիներով, մինչդեռ խելացի, կազմակերպված ու բովանդակային դիվանագիտությունը այնքան բան կարող է փոխել, ուզում ես հաջողել՝ երբեք մի զիջի խաղաքարտերդ՝ առանց դիմացը որևէ բան ստանալու, բանակցության տարրական օրենքներից է դա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից