copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:04 14-03-2025

Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինների հետազոտությունը կլինի անվճար. ԱՆ

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մարտի 17-ից Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է անվճար կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյոք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից։

«Եթե ցանկանում եք, Դուք և/կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը: Գրանցվե՛ք հետևյալ հղմամբ (https://shorturl.at/9iDOw) կամ QR կոդով և լրացրե՛ք հարցաթերթիկը»,-նշված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունից նշում են՝ հարցաթերթիկը լրացնելուց հետո պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրվել է գրանցման ժամանակ: Արյան նմուշառման կետ այցելելիս անհարժեշտ է ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է):

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին