Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:10 14-03-2025

Մանկապարտեզում վախեցնելու, խփելու հետևանքով երեխան սկսել է կակազել

«Մանկապարտեզը «Լիդեր-լենդն» է եղել։ Երեխան մոտ երկու տարի այցելել է․ մոտավորապես երեք ամիս հետո, որ այցելում էր իր մոտ խոսակցական խնդիրներ առաջացավ։ Մենք մտածեցինք, դե երեխայի տարիքից է երևի , այն ժամանակ 3-4 տարեկան էր։ Հետո որոշ ժամանակ անց, ինքը մի 15 օր հիվանդացավ, մնաց տանը ու դա իր մոտ մարվեց։ Դրանից հետո, երբ շարունակեց գնալ մանկապարտեզ, իր մոտ էլի ընթացքում սկսվեց։
Հետո նենց պատահեց, որ փոքրիկ երեխաս կնոջս հետ հիվանդանոց պառկեցին, էլի երեխան մնաց ինձ մոտ ու էլի մարեց։ Դրանից հետո, գնաց մանկապարտեզ երկու օր հետո ես իր հետ խաղում էի, զգացի, որ էլի սկսվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց ծնողը՝ անդրադառնալով «Լիդեր լենդ» երեխաների զարգացման և խնամքի կենտրոնում երեխաների հանդեպ կատարված բռնություններին։

Ծնողի խոսքով՝ երբ երեխան տանն է եղել իր հետ միասին, սկսել է հետաքրքրվել նրանից, թե ինչպես են իրենց հետ վարվում մանկապարտեզում։

«Ես հարցեր եմ տալիս, ասում եմ՝ բալիկ ջան ձեզ ծեծու՞մ են, քեզ անձամբ ծեծու՞մ են։
Ինքն ասեց՝ «ինձ չեն ծեծում, բայց էրեխեքին մտցնում են զուգարանը ճմկթում են, ծեծում են, ականջները քաշում են, հանում են դուրս»,- ասաց նա։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Լիդեր լենդ» երեխաների զարգացման և խնամքի կենտրոնի տնօրեն Գայանե Սայադյանի հետ՝ պարզաբանումների համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

«Այստեղ երբեք չեն մոռանում, որ դուք իրենց վստահել եք ձեր ամենաթանկը՝ երեխաներին»: Սա այն կարգախոսն է, որը որդեգրել է այս մանկապարտեզը և որին, սակայն, կարծես այդքան էլ հավատարիմ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի