copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:48 14-03-2025

ԱՄՆ-ի մասով շուտով նորություններ կլինեն. Արարատ Միրզոյան

ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, ասաց.

«Միացյալ Նահանգների այդ տարին շատ հետաքրքիր զարգացումներ եղան: Եթե կարճ ասեմ, ապա Երևանում անցկացված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը պետք է հիշեմ, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որն իհարկե նշանավորեց հարաբերությունների մակարդակի բարձրացումը:

Խոսվեց այն մասին, որ այս գործընկերությունը հաստատվել և համաձայնեցվել է ամերիկյան նախորդ վարչակարգի հետ և չի շարունակվելու նոր վարչակազմի հետ: Իհարկե, դա այդպես չէ և նոր վարչակազմի ներկայացուցիչները արդեն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում: Հիմա կարող եք փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները ԱՄՆ նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են:

Հիշում ենք վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ, կա աշխատանք թիմի այլ ներկայացուցիչների հետ, առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ, ի դեպ նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ բաների կյանքի կոչման ուղղությամբ»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում