ՆԳ նախարարը զենքերը հետ է ուզում, բանդան անպատիժ է, 350 հազար ադրբեջանցի, ձայներն են հաշվում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել Հայոց պատմությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգեւատրում հանձնված զենքերը հետ հավաքել: Այս նախագիծը առաջացրել է լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլեւ հենց ՔՊ ներսում:

Օրաթերթը հայտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ։
Պետության ներսում գործող բանդան դեռ անպատիժ է, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների գործուն ջանքերով պարագլուխները օրեր առաջ փախել են Հայաստանից:

Օրաթերթը նաև գրում է․ «Փաշինյանը ՔՊ վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք է երկու ընտրությունների կապակցությամբ դրամահավաք իրականացնել, ու դրա մեկնարկը տվել են կիրակի օրը: Բանն այն է, որ Գյումրիում մեկնարկած ՔՊ դրամահավաքը իրականացվել է անկանխիկ եղանակով։

Բաքուն ածանցյալ պահանջներ ունի։ Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու մասին։

Հրապարակ օրաթերթը նաև գրում է․ Գրիգոր Մինասյանի գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում։

Գյումրիում տեղական իշխանությունները տեռոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ: Խոսքը մանկապարտեզների, բժշկական հաստատությունների եւ այլ հիմնարկների մասին է։ Հրահանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել, որպեսզի ՔՊ-ն «գույքագրի» ունեցածը եւ հասկանա, թե ինչ պետք է ձեռնարկի չքվեարկողների նկատմամբ․ գրում է օրաթերթը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Այսօրվանից խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թ․ կատարման արդյունքների մասին զեկույցը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:46 Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին
19:38 Վարկերի տոկոսները չպիտի բարձրանան, անգամ եթե որոշ բանկիրներ դոլարային միլիոնատեր են. Արփինե Հովհաննիսյան
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»