copy image url
Մամուլ 1 ժամ առաջ - 08:16 18-09-2026

ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջորյանին և Հայկ Սարգսյանին հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում վերջին շրջանում լուրջ գործընթաց է սկսվել երկու անձի շուրջ՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի, և ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի։

Թերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավը որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել երկու անձանց վարքագծին առնչվող բոլոր հանգամանքները։ Հարցը նախ պետք է քննարկվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում, որտեղ, ըստ թերթի աղբյուրների, կուսակցական կառույցը պետք է ուսումնասիրի առկա փաստերը, համադրի հանգամանքներն ու դրանից հետո որոշում կայացնի նրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Իշխանական շրջանակներում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այս երկու անձինք արդեն դիտարկվում են որպես կուսակցության համար լուրջ գլխացավանք։ Պատճառը նրանց շուրջ վերջին շրջանում առաջացած սկանդալներն ու հանրային լայն արձագանք ստացած պատմություններն են։

Ավետ Կոնջոյանի դեպքում խոսքը վերջին շրջանում աղմուկ բարձրացրած միջադեպի մասին է, որի շրջանակում նա հայտնվել էր ծեծկռտուքի և, ըստ հրապարակված տեղեկությունների, հուլիգանական վարքագծի հետ կապված պատմության կենտրոնում։

Հայկ Սարգսյանի պարագայում իրավիճակն այլ է։ Նախկին պատգամավորը վերջին շրջանում մի շարք հարցազրույցներով հանդես է եկել ՔՊ-ի և կուսակցության տարբեր ներկայացուցիչների հասցեին կոշտ հայտարարություններով՝ նրանց մեղադրելով տարբեր գործողությունների, այդ թվում՝ իրավական գնահատականի ենթակա արարքների մեջ։ Նրա հայտարարությունները իշխանական շրջանակներում դժգոհության պատճառ են դարձել։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքներն են պատճառ դարձել, որ երկու անձանց վարքագիծը կուսակցության ներսում ենթարկվի առանձին քննարկման։

Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահին ՔՊ վերահսկող հանձնաժողովում իրականացվում է փաստերի ուսումնասիրության և համադրման գործընթաց։ Քննարկվում են տարբեր հանգամանքներ, ուսումնասիրվում են առկա նյութերն ու երկու անձանց հետ կապված հրապարակումները, որից հետո պետք է ձևակերպվի վերջնական դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, իշխանական թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վերնախավում արդեն կա քաղաքական որոշում՝ Ավետ Կոնջորյանին և Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցության շարքերից։

Թե որքանով այդ որոշումը կստանա պաշտոնական ձևակերպում, պարզ կդառնա ՔՊ վերահսկող հանձնաժողովի ուսումնասիրությունների ավարտից հետո։ Կարճ ասած, այս գործընթացն այլևս ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի