Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:20 13-03-2025

Կայացել է «Գիտական Արցախ» պարբերականի 23-րդ համարի շնորհանդեսը

Այսօր՝ մարտի 13-ին, կայացավ «Գիտական Արցախ» պարբերականի հերթական 23-րդ համարի շնորհանդեսը։ Այն իր մեջ ներառում է 19 հոդվածներ, որոնց հեղինակները տարբեր գիտական աստիճաններ և կոչումներ ունեն։

«Գիտական Արցախ» ամսագրի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում նաև հայտնեց, որ այս համարը նրանց համար հոբելյանական է։

Նշենք, որ «Գիտական Արցախ» պարբերականում տպագրվում են Արցախին, Հայաստանին նվիրված հետազոտություններ, ինչպես նաև հասարակագիտական բնույթի հոդվածներ։

Այս համարում տեղ են գտել հոդվածներ, որոնք վերաբերում են իրավագիտությանը, պատմությանը, քաղաքագիտությանը, փիլիսոփայությանը, լեզվաբանությանը, գրականագիտությանը, լրագրությանը, հոգեբանությանը, սոցոլոգիային և տնտեսագիտությանը։

Կան նաև հայկական հիմնախնդրին նվիրված համարներ։ Շնորհանդեսին ներկա ուսումնասիրողներից յուրաքանչյուրը ներկայացրեց և մեկնաբանեց իր հոդվածի թեման, եղան ընդհանուր քննարկումներ և առաջարկներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը