copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:11 17-02-2022

Կայացել է «Արարատ-73»-ի լեգենդ Արկադի Անդրեասյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը

ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացել է մարզական լրագրող Ալեքսանդր Գրիգորյանի՝ «Аркадий Андреасян. «Королевская булавка «Арарата»» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, լեգենդար Արկադի Անդրեասյանի կյանքի և գործունեության մասին, տեղեկացնում են նախարարությունից: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Սերգեյ Պողոսյանը, Նորիկ Մեսրոպյանը և այլք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Գրիգորյանին, կարևորել է նմանօրինակ գրքերի հրատարակումը. «Սա իսկապես շատ մեծ նվեր է մեզ համար, քանի որ նվիրված է հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենավառ աստղերից մեկին: Մեզ պետք են այսպիսի գրքեր, պետք է ունենալ մարզական հերոսներ: Մեր երեխաները պետք է իմանան՝ ում են ուզում նմանվել, իսկ Արկադի Անդրեասյանն այդպիսի հերոս էր:
Ցավոք, Արկադի Անդրեասյանը մեզ հետ չէ, շատ շուտ հեռացավ կյանքից, բայց իր խաղը, իր վարպետությունն անջնջելի հետք են թողել նրանց հիշողության մեջ, ովքեր գոնե մեկ անգամ այն տեսել են կամ հիմա հնարավորություն ունեն տեսնելու համացանցում»:

Ալեքսանդր Գրիգորյանը նշել է, որ գրքի ստեղծման աշխատանքներով սկսել է զբաղվել դեռ 10 տարի առաջ. լեգենդար ֆուտբոլիստն ինքն է խնդրել դեռևս այն ավարտին չհասցնել, քանի որ ասելիք ունի ֆուտբոլում. «Գրքի ստեղծման հարցում ինձ շատ է օգնել լրագրող Դավիթ Պետրոսյանը՝ հեղինակելով գրքի գլուխներից մեկը, նաև ֆուտբոլային վիճակագիր Գագիկ Խանամիրյանը, իսկ հրատարակման գործում շատ մեծ օժանդակություն է ունեցել «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ինչի համար շատ շնորհակալություն եմ հայտնում նրան»:

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը կարևորել է վետերան մարզիկներին ավելի մեծ ուշադրություն դարձնելը, առաջարկել է ֆուտբոլային դպրոցներից մեկն անվանակոչել Արկադի Անդրեասյանի պատվին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է այդ առաջարկն ու խոստացել ընթացք տալ այդ հարցին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ