copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:12 13-03-2025

Դիլիջանի համայնքապետարանին մամուլի քարտուղար պետք չէ, երբ համայնքապետը նման խորհրդական ունի

Լրագրող Ոսկան Սաարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիլիջանի համայնքապետարանին մամուլի քարտուղար պետք չէ, երբ համայնքապետը նման խորհրդական ունի

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը մարտի 12-ին որոում է ընդունել «Արփի Թամրազյանի աշխատանքի վերադառանալու և զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին»։ Այդ որոշման մեջ նշված է․ « Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, աշխատանքային օրենսգրքի 110-րդ, 130-րդ, 173-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Արփի Թամրազյանի դիմումը`

1․2025թ. մարտի 12-ից Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող Արփի Թամրազյանին թույլատրել ներկայանալ աշխատանքի և անցնել իր պարտականությունների կատարմանը:

2.2025թ. մարտի 12-ից Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արփի Թամրազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն և կատարել վերջնահաշվարկ»։ Դիլիջանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Արփի Թամրազյանի կողմից երեխայի արձակուրդ վերցնելուց հետո երկար ժամանակ, տարիներով համայնքապետարանը մամուլի քարտուղար չունի, իսկ համայնքապետարանի կայքում Դիլիջան համայնքին վերաբերող քիչ նորություններ են զետեղվում։ Արձակուրդից Արփի Թամրազյանի վերադարձից հետո նրան, իր դիմումի համաձայն, ազատել են աշխատանքից։ Ստացվում է, որ Դիլիջանի համայնքապետարանին մամուլի քարտուղար պետք չէ, այլապես անցած տարիներին, Արփի Թամրազյանի արձակուրդում գտնվելու ժամանակ, համայնքապետարանում նրան փոխարինող կնշանակեին։ Դիլիջանի համայնքապետարանի մեր աղբյուրը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց,որ համայնքապետարանում որոշումներ կայացնելու․ համայնքապետի վրա ազդեցություն ունենալու գործում մեծ դեր ունի, համայնքապետի խորհրդական Նոնա Գրիգորյանը»։

Ամենից շատ դիտված

22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»