copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:00 12-03-2025

«Նիկոլը բիզնեսի համար լավ ա» ասող բիզնեսմեննե´ր, ո՞նց եք․ շուտով էլ ոչինչ չեք ունենա` կսնանկանաք

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ինչ ինչ, բայց նիկոլը բիզնեսի համար լավա» ասող բիզնեսմեննե´ր, ո՞նց եք, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի վերջին նախագծին ծանո՞թ եք:

Գալու են հարկայինից, ստուգման ակտով մազերներիդ չափ հարկային պարտավորություն առաջադրեն, դիմեք դատարան` չկասեցվի ակտի գործողությունը ու ինչ ունեք չունեք արգելադրվի ու բռնագանձվի:

Վարչական դատարանում տարիների քննությունից հետո էլ ընդհանրապես էական չի լինի` կբավարարվի ձեր հայցը, թե չէ:

Դուք էլ ոչինչ չեք ունենա` կսնանկանաք, իսկ դրանից հետո մի հատ էլ քրեական վարույթ կնախաձեռնվի կանխամտածված սնանկության հանցակազմով ու մինիմումը բացակայելու արգելք խափանման միջոցով կվայելեք նիկոլի կերտած Հայաստանի հետզհետե նեղացող սահմանները»։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը