Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 18:31 11-03-2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է Չեխիայի սիրողական թիմին

Գյումրիի Բարեկամության այգում տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել չեխական թիմի դեմ, որի կազմում եղել են սիրողական հոկեյիստներ ու վետերաններ:

Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 6-3։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Երևանում կայանալիք աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի մրցաշարին: