Այսօր՝ օգոստոսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրարեւթ է ենթարկել հետիոտն 80-ամյա Աշոտ Ա.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ։ Իսկ նա տեղում հայտնում էր, որ ինքը սթափ է, պարզապես դեպքից հետո դեղ է խմել։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: