copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:57 11-03-2025

Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը չի աջակցում նոր Սահմանադրության ընդունման գաղափարը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերիների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի շոու-դատավարությունը Հայաստանի հանրության ներկայիս ամենացավոտ հարցերից մեկն է: Ընդ որում, բնակչությունը հոռետեսորեն է տրամադրված Հայաստանի իշխանությունների կողմից նրանց ինչ-որ կերպ օգնելու, աջակցելու հարցում. ի մասնավորի, 42 տոկոսը կարծում է, որ օգնություն ընդհանրապես չկա, իսկ 23 տոկոսը կարծում է, որ եթե կա էլ, ապա արդյունավետ չէ:

Նման արդյունքներ են ստացվել Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ալ յանսի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքում: Միևնույն ժամանակ 29 տոկոսը կարծում է, որ գերեվարման մեղքը Հայաստանի իշխանություններինն է, 27 տոկոսը՝ Ադրբեջանինը, իսկ 18 տոկոսը՝ Ռուսաստանինը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ մշակել և հանրաքվեի դնել ՀՀ նոր Սահմանադրություն, որում Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով պետք է չհիշատակվեն Արցախն ու Հայոց ցեղասպանությունը, ապա, հարցման արդյունքներով, Հայաստանի բնակչության 79 տոկոսը սկզբունքորեն դեմ է դրան:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության եվրաինտեգրման գաղափարն էլ առանձնապես դրական արձագանք չունի: Հարցման տվյալներով, եթե այս կիրակի լիներ ԵՄ անդամակցության հանրաքվեն, ապա 40 տոկոսը դեմ կքվեարկեր, 23 տոկոսը՝ կողմ: Իսկ ահա մոտ 20 տոկոսն ասել է, որ չէր գնա հանրաքվեին: Այս հացում չկողմնորոշվածների թիվը շատ մեծ չէ՝ մոտ 10 տոկոս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին