copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:43 10-03-2025

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը`

կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քվեբեկյան բլոկ» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ստեֆան ԲԵՐԺԵՐՈՆԻՆ պարգեւատրել ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը