copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:14 10-03-2025

Երևանում՝ «Կարմիր խաչ»-ի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. վերջինը կոտրել է 2 ծառ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, ով դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է «Opel»-ին, վերջինն էլ անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնով, կոտրել 2 ծառ և մասամբ հայտնվել հանդիպակաց գոտում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում