copy image url
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:30 09-03-2025

Վանաձորում նախկին հանրակացարանային շենքի բնակիչներն ապրում են ահ ու սարսափով․ այն կարող է ամեն պահի փլուզվել․ shamshyan.com

Արդեն 25 տարի է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 90 շենքի բնակիչները ապրում են ահ ու սարսափով, որ հնարավոր է մի օր շենքը կարող է փլուզվել, քանի որ այն ունի վթարայնություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո նրանց տեղավորել են վագոն տնակներում, ապա այդ շենքում, որը նախկինում եղել է հանրակացարանային շենք։

Մարտի 7-ին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Առաջին հերթին մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Լոռու մարզպետարանին, Վանաձորի քաղաքապետարանին, քանի որ մինչև այս պահը մենք ինչ խնդիր ունեցել ենք, նրանք արագ արձագանքել են ու խնդիրը վերացրել։ Նախանցած տարի տանիքն են մասնակի վերանորոգել, անցած տարի սանհանգույցներն են կառուցել, ամրացում կատարել։ Քաղաքապետարանը հաճախակի իր միջոցներով մեզ համար վառելափայտ է ուղարկում։ Ցավոք, շենքում ապրելը գնալով դառնում է ավելի վտանգավոր, քանի որ վթարային շենք է, պատերը իրարից հեռացել են, բետոնը քայքայվել է, հատակը ամբողջովին վնասված է ու ճաքճքած, դե իսկ կրծողների մասին էլ խոսք լինել չի կարող, քանի որ ամենուր վխտում են, չնայած որ քաղաքապետարանը դեղեր է տրամադրում կրծողների դեմ պայքարի համար։ Գիշերները քնելուց առաջ Աստված ենք կանչում, որ մի բան չպատահի, քանի որ անգամ մի փոքր ցնցումը կարող է գետնին հավասարեցնել շենքը։ Կային մի քանի ընտանիքներ, որոնք կարողացան այստեղից դուրս գալ և փրկվել, բայց մենք գնալու տեղ չունենք, այլապես մեկ օր անգամ այստեղ չէինք մնա։ Լավ է, կոմունալ հարմարությունները մեր քաղաքապետը լուծել է, տանիքը մասնակի նորոգվել է, բայց մեկ է, վտանգը կա ու գնալով էլ ավելի է շատանում։ Խնդրում ենք ՀՀ Կառավարությանը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մեզ ապահովի բնակարաններով և մենք էլ կարողանանք անվտանգ ապրել։ Մենք շատ ենք սիրում մեր երկիրը, մեր քաղաքը և մեզ պետք է միայն ապահով տանիք՝ ապրելու և արարելու համար»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ