Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:24 09-03-2025

Թուրքերը ուզում են բարիշել, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սիրիայում. սթափվել է պետք. լրագրող

Լրագրող Հարություն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրիայում աղետ է և այդ աղետի անունն է թուրքական քաղաքականություն, որ կոչվում է «Բարեշ»:

Այս տարիների ընթացքում մտքիցս դուրս չեն գալի Ասադ-Էրդողան «մեղրամիսի» կադրերը: Ի՜նչ սիրով էին իրար հետ, ի՜նչ եղբայրություն էր, ի՜նչ երջանիկ էր Ասասդը:

Դեռ այն ժամանակ, ոչ միայն իմ, այլև շատերի համար պարզ էր, որ թուրքի հետ սիրախաղը վատ ավարտ է ունենալու: Անկեղծ, եթե Ասադի հայրը ողջ լիներ, որդու ականջը կքաշեր ու մի հատ էլ հայրական ապտակ կտար, բայց թուրքերը լավ գիտեն գնահատել ժամանակը՝ Հաֆեզ ալ-Ասադը չկար իսկ որդին մանկամիտի մեկն էր՝ ճիշտ չգնահատեց հոր վաստակը: Փորձեց իր խաղը խաղալ, իր զրոյական կետից: Հիմա Սիրիայում ողբերգություն է, համատարած ոչնչացնում են ալեւիներին: Իսկ ովքե՞ր են ալավիները:

Վարկած կա , որ ալավիները կիլիկյան հայերի ժառանգներն են, որոնք բնակվել են Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափերին՝ 1080-1400թ: Ի սկզբանե եղել են քրիստոնյաներ:

1970-ականներին ընդունելով շիաականություն մինչ օրս որոշ չափով պահպանել են իրենց կրոնը` քրիստոնեությունը, որը դարերի ընթացքում մշտապես գտնվել է իսլամի ազդեցության տակ: Ալավիները լինելով շիաներ աստվածացնում են Հիսուսին, ընդունում են քրիստոնյա առաքյալներին, իրենց երեխաներին անվանակոչում են նրանց պատվին եւ նշում են քրիստոնեական որոշ տոներ: Թուրքիայի տարածքում շատ կան ալավիներ, ովքեր գիտեն, որ իրենք ծագումով հայեր են և այդ մասին զրույցներում խոստովանում են:

Հետաքրքիր է, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո ֆրանսիական մանդատի տակ գործում էր ալավիական պետությունը։ Սակայն ֆրանսիական իշխանությունների որոշման համաձայն, 1936թ այն միացվեց Սիրիային:

Հիմա, այն ինչ կատարվում է Սիրիայում, մեզ հետ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին:
Նույնը եղավ 20-րդ դարի վերջին՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա և միայն համախմբված ուժի ցուցադրությամբ հնարավոր եղավ կասեցնել ցեղասպանության շարունակությունը:

2018 թ իշխանազավթումից հետո, Հայաստանում , այսինքն պատմական Հայաստանից մնացած մի պատառիկում, ենթադրաբար Թուրքիայի կողմից իշխանության բերվեցին Ասադի պես մտածող քաղաքական գործիչներ, ովքեր կամովին, կեղծ խաղաղության քողի տակ, սիրահոժար կործանեցին Արցախը: Հերթը պատմական Հայաստանից մնացած վերջին պատառինն է, որ փշի պես մնացեռլ է թուրքերի կոկորդում:

Թուրքիան՝ Հայաստանը թրքացնելու և հայկական հարցը վերջնականապես թաղելու համար երբեք այսքան նպաստավոր պայմաններ չի ունեցել: Բայց դա մեկ օրում չի եղել, հատուկ ծառայությունների տարիների տքնաջան աշխատանք էր, որ պսակվեց հաջողությամբ:

Երբ մենք էշի ականջում քնած էինք, նարնք նպատակաուղղված աշխատում էին: Նաև ժամանակաշրջանը նպաստեց թուրքերի իղձերի իրականացմանը: Մենք գինարբուքի մեջ էինք և՝ ենք: Նրանք, վստահաբար հիմա ծրագրում են հաջորդ ներխուժում, թուրքական գենետիկայի բոլոր հատկություններով: Աղ ու հացով դիմավորումը փրկություն չէ, թքած ունեն: Եւ սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի: Վեջնական կործանումից՝ հինգ պակաս ենք:

Մի բան էլ, երբ աշխատում էինք «#Կեղծ_խաղաղության_գինը» ֆիլմի սցենարի վրա, մի պարբերություն կար, որ խորհրդակցեցինք թուրքագետների հետ և լսելով նրանց, հանեցինք սցենարից: Պարբերության իմաստը հետևյալն էր՝ « թուրքերենում «խաղաղություն» բառ գոյություն ունի: Այն կոչվում է «բարեշ», այսինքն՝ բարիշել: Ոչ թե խաղաղություն կնքել, այլ բարիշել: Եւ իրոք կարելի է ձեւական բարիշել, իսկ հետո նորից թշնամանալ: Բառի բուն թարգմանության մասին չէ խոսքը այլ լեզվամտածողության:

Հիմա, մենք ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքել, թուրքերը ուզում են բարիշել, ճիշտ այնպես. ինչպես եղավ Սիրիայում: Սթափվել է պետք, էլ տեղ չի մնացել իսկ 2026 թ. գուցե և չհասնենք:

Հ.Գ. Մի քիչ երկար ստացվեց, դեսից դենից բայց դե մարդու սիրտ ա պայթում: Խելքի գալ է պետք»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին