copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:31 08-03-2025

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան աջակցում են Գազայի վերականգնման ծրագրին

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան աջակցել են Գազայի հատվածի վերականգնման արաբական ծրագրին։ Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳՆ-ն։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի է ունեցել Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովը Պաղեստինի հարցով։ Արդյունքում՝ մասնակիցները հավանություն են տվել Գազայի հատվածի վերականգնման համար Եգիպտոսի մշակած ծրագրին, որը ենթադրում է պաղեստինցի ժողովրդի ներկայության պահպանում իրենց հողերում։ Ծրագիրը բաղկացած է երեք փուլից, առաջինը՝ իրենց տները կորցրած պաղեստինցիներին ժամանակավոր կացարաններ տրամադրելն է։

«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներս, ողջունում ենք Գազայի վերականգնման ծրագրի արաբական նախաձեռնությունը: Ծրագիրը նախանշում է Գազայի վերականգնման իրատեսական ուղին և խոստանում է, որ իրագործվի պաղեստինցիների աղետալի կենսապայմանների արագ և կայուն բարելավում»,-ասված է համատեղ հայտարարության մեջ:

Նախարարները նշել են, որ վերակառուցման և վերականգնման ջանքերը պետք է խարսխված լինեն ամուր քաղաքական և անվտանգության հիմքի վրա, որն ընդունելի է ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար՝ դրանով իսկ երաշխավորելով երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը